|
|
Հայաստանի Ազգային Գրապալատը
Ճանաչված աշխարհի ավելի քան 160 երկրներումª գրքի միջազգային ստանդարտ համարը հակիրճ և մատչելի նույնականացուցիչ է, որը մեքենայաընթեռնելի է: ISBN-ը եզակիորեն բնորոշում է առանձին հրատարակությունը և պետք է զուգորդվի նրան վերջինիս ստեղծման սկզբնական շրջանից: Լինելով կարևոր միջոց գրքի շուկայում արտադրության,
բաշխման, վաճառքի վերլուծության և մատենագիտական տվյալների պահպանման համակարգումª ISBN-ը նաև կարևոր նշանակություն ունի գրադարանի տեղեկատվության համակարգման գործում:
Եթե արտադրանքը համապատասխանում է մեկ այլ յուրահատուկ համարակալման համակարգի (օրինակª շարունակական բնույթ ունեցող նյութեր, որոնց նշանակում են ISSN, կամ երաժշտական (նոտագրական) հրատարակություն, որին նշանակվում է ISMN), ապա պետք է կիրառվի տվյալ համակարգը: Եթե կա անհրաժեշտություն, ապա նման նույնականացուցիչները պետք է կիրառվեն ISBN-ի հետ համակցված£ ISBN նշանակվում է հանրությանը հասանելի վճարովի կամ անվճար առանձին հրատարակություններին և նմանատիպ արտադրանքի որոշակի տեսակներին: Բացի այդ, հրատարակությունների առանձին մասեր (օրինակª գլուխներ կամ հոդվածներ, որոնք հասու են առանձին վերցրած) նույնպես կարող են ունենալ ISBNª որպես նույնականացուցիչ: Ինչ վերաբերում է հանրությանը հասանելի տարբեր միջոցների, ապա էական չէ, թե բովանդակությունն ինչպիսի ֆիզիկական ձև ունի, դրանցից յուրաքանչյուրը պետք է նույնականացվի առանձին:
Հրատարակությունների տեսակների մի քանի օրինակներ, որոնք պետք է ստանան ISBN. տպագրված գրքեր և գրքույկներ, բրայլային հրատարակումներ,
հրատարակություններ, որոնք հրատարակիչը մտադրություն չունի ժամանակ առ ժամանակ նորացնելու, շարունակական բնույթ ունեցող նյութերի առանձին հոդվածներ,
քարտեզներ, ուսուցողական հրատարակություններª տեսաժապավենի և սլայդի տեսքով, ձայներիզներ, լազերային սկավառակներ կամ թվային տեսասկավառակներ (խոսող գրքեր),
էլեկտրոնային հրատարակություններ կրիչների վրա (ինչպես օրինակ մեքենայաընթեռնելի ժապավեններ, ճկուն սկավառակներ, լազերային սկավառակներ) և ինտերնետային հրատարակումներ,
առանձին հրատարակությունների թվայնացված օրինակներ, միկրոհրատարակություններ, ուսուցողական կամ ուղեցույցային համակարգչային ծրագրեր,
համակցված հրատարակություններ, որտեղ գլխավոր բաղադրիչը տեքստն է£ Հրատարակությունների տեսակների մի քանի օրինակներ, որոնք չպետք է ստանան ISBN.
շարունակական բնույթ ունեցող հրապարակումներ, որոնք դիտվում են որպես մատենագիտական միավորներ (առանձին թողարկումները կարող են հավակնել ISBN-ի),
մտավոր և արվեստին վերաբերող բովանդակությամբ վերացական նյութեր, ինչպես օրինակ տեքստեր կամ այլ վերացական ստեղծագործություններ,
կարճաժամկետ նշանակությամբ տպված նյութեր, ինչպես օրինակ գովազդային և այլն, տպագրված երաժշտական ստեղծագործություններ,
արվեստի տպագրված նմուշներ և չկազմված բրոշյուրներ` առանց տիտղոսաթերթի և տեքստի, անձնական փաստաթղթեր (օրինակª ինքնակենսագրություն),
շնորհավորական բացիկներ, երաժշտական ձայնագրություններ,
ուսուցողական կամ ուղեցույցային նպատակներից զատ այլ համակարգչային ծրագրեր,
էլեկտրոնային բյուլետեններ, էլեկտրոնային նամակներ և այլ էլեկտրոնային հաղորդագրություններ, խաղեր:
ISBN համակարգը Հայաստանում գործում է 1998թ. հունվարից: Համակարգում գրանցված հրատարակչությունների ընդհանուր թիվը 2009 թվականի դեկտեմբերի 30-ի տվյալներով կազմում է 296:
ISMN-ը կիրառվում է նույնականացնելու նոտագրված երաժշտական հրատարակությունը` անկախ նրանից, թե այն նպատակաուղղված է վաճառքի, վարձույթի, անվճար տրամադրման, թե միայն հեղինակային (պատճենահանման) իրավունքի համար:
ISMN-ը նախատեսված չէ ձայներիզների կամ տեսաերիզների համար` բացառությամբ ստորև նշված հազվադեպ դեպքերի: Առանձին ձայներիզը նույնականացվում է Ձայնագրման միջազգային ստանդարտ ծածկագրով (ISRC), իսկ տեսալսողական արտադրանքը նույնականացվում են Տեսալսողական միջազգային ստանդարտ համարով (ISAN): ISMN-ը չի կիրառվում երաժշտության մասին գրքերի համար, որոնք ստանում են Գրքի միջազգային ստանդարտ համար (ISBN) (տե’ս բաժին 90 տարբեր տեսակի ստանդարտ համարների համար):
Հրատարակության յուրաքանչյուր բաղկացուցիչ մաս, որն առանձին կիրառելի է, պետք է ստանա իր սեփական ISMN-ը: Համարակալվող նյութերը ներառում են`
նոտաշարեր (պարտիտուրաներ),
մանրանվագներ (էտյուդներ),
վոկալային նոտաշարեր,
երաժշտական պարտիաների հավաքածու,
առանձին օգտագործելի պարտիաներ,
փոփ ֆոլիոներ (pop folios),
հատընտիրներ,
այլ արտահայտման միջոցներ, որոնք կազմում են նոտագրված երաժշտական հրատարակության անբաժանելի բաղկացուցիչ մաս (օր.` ձայնագրություն, որը կազմում է ստեղծագործության ՙմասերից՚ մեկը),
նոտագրված երաժշտության հետ միասին հրատարակված երգերի տեքստեր կամ քնարերգություն (եթե առանձին օգտագործելի է),
նոտագրված երաժշտության հետ տպագրված մեկնաբանություններ (նույնպես կիրառելի առանձին),
երգերի ժողովածու (ոչ պարտադիր),
փոքր չափսերի երաժշտական (նոտագրական) հրատարակություններ,
բրայլային երաժշտական (նոտագրական) հրատարակություններ,
երաժշտական նոտագրությունների էլեկտրոնային հրատարակություններ:
Երաժշտության վերաբերյալ գրքերի համար տե’ս հետևյալ ցանկը:
Հետևյալ հրատարակություններին չպետք է տրվի ISMN.
երաժշտության մասին գրքեր` բացառությամբ նոտագրված երաժշտության օրինակներ պարունակողների,
առանձին ձայնա կամ տեսաերիզներ (ներառյալ համակարգչի միջոցով հասանելի ձայնագրություններ),
պարբերականներ և շարքեր, որպես ամբողջական հրատարակություն` ի տարբերություն շարքերում որպես առանձին հատոր հանդես եկող հրատարակությունների:
ISMN միջազգային գործակալության հետ պայմանագիրը կնքվել է 2002թ. օգոստոսին: ISMN համակարգում գրանցված հայաստանյան հրատարակչությունների ընդհանուր թիվն է 11:
Յուրաքանչյուր ISSN իրենից ներկայացնում է եզակի տարբերակիչ համար որևէ կոնկրետ պարբերականի կամ այլ շարունակական հրատարակության համար, որոնք կարող են հանդես գալ տարբեր ձևաչափերով: ISSN-ը կիրառվում է պարբերականների կամ այլ շարունակական հրատարակությունների համար, անկախ այն բանից, թե դա հրատարակվել է անցյալում, ներկայում, թե հրատարակվելու է մոտ ապագայում, ինչպես նաև անկախ դրա թողարկման ձևից:
Շարունակական հրատարակությունների թողարկման ժամկետները անսահմանափակ են և ներառում են պարբերականներ և շարունակական միասնական աղբյուրներ: ISSN նշանակվում է բոլոր գոյություն ունեցող պարբերականներին և շարունակական միասնական աղբյուրներին:
Պարբերականները աղբյուրներ են, որոնց համար հավելյալ տեղեկություն է ապահովվում անսահմանափակ ժամկետներով իրար հաջորդող առանձին մասերի թողարկմամբ: Բոլոր պարբերականները իրավասու են ստանալ ISSN: ISSN իրավասու են ստանալ նաև այն մատենագիտական շարքերը, բաժինները, որոնք ունեն համարակալում և պարբերականի այլ հատկորոշիչներ /օրինակ` վերնագրում նշված հաճախականությունը/, բայց որոնց թաղարկման ժամկետները սահմանափակ են /օրինակ` որևէ իրադարձության լրատու/:
Շարունակական միասնական հրատարակություններն այն հրատարակություններն են, որոնք ժամանակի ընթացքում թարմացվում են առանց նախապես ընդունված որոշումների, արդյունքում թարմացման հետևանքով ստացված նորությունները միանում են մեկ հրատարակության մեջ: Այն շարունակական միասնական հրատարակությունները, որոնք իրավասու են ստանալ ISSN, պետք է թարմացվեն անսահմանափակ ժամկետներով և/կամ ունենան թարմացման մասին նշումներ:
Գովազդային և անհատական էջերը, առցանց օրագրերը, անհատական օրագրերը և վեբ կայքերը, որոնք բաղկացած են սոսկ հղումներից, իրավասու չեն ստանալ ISSN:
ISSN համակարգը Հայաստանում կիրառվում է 2004թ. հունվարից:
ISSN համակարգում մինչ այժմ գրանցված են պարբերական և շարունակվող 397 հրատարակություններ:
ISBN, ISMN ազգային գործակալություններ և ISSN ազգային կենտրոն
|
|
Armenian National Book Chamber Copyright © 2003. All rights reserved. |
|
No material may be published in any form without prior written consent from Armenian National Book Chamber administration Send your comments & suggestions to Info Technical support: Site administrator
|