ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ
Ծնունդդ շնորհավոր 93-ամյա Հայաստանի ազգային գրապալատ

ISBN      ISMN       ISSN        Armenian Press Annals       Publishing

usa Rus 

new book


 

Այցելեք մեզ
Facebook-ի էջում՝

 
Հայաստանի ազգային գրապալատ

 

Armenian Press Annals

 

ISBN
ISMN
ISSN

 

Download

UserDefined
Font Download

 

Կոնտակտային ինֆորմացիա

 375009, Երևան-9,
 Գ. Քոչարի փող.  21

 Հեռ. 52-75-95,

 E-mail: grapalat

 

 

 

Counter CO.KZ

  

 

  Այս պատմական Դեկրետով Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Նախագահի տեղակալ ԱՍՔԱՆԱԶ ՄՌԱՎՅԱՆԻ  ստորագրությամբ 93 տարի առաջ Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում բացվեց Տոմարագրության պալատը, որը  հետագայում  վերանվանվեց ՀՀ պետական գրապալատ, ապա՝ Հայաստանի ազգային գրապալատ՝ դառնալով Հայաստանի  հանրապետությունում ազգային մատենագիտության, մամուլի մատենագիտական տեղեկատվության ու վիճակագրության, սոցիոլոգիական հետազոտությունների, կենտրոնացված քարտագրացուցակավորման, ինչպես նաև համահայկական տպագիր արտադրանքի անձեռնմխելի ազգային արխիվային ավանդադրված ֆոնդի պահպանության կենտրոն:

Գրապալատն  իրականացնում է ամբողջ աշխարհում լույս տեսնող ամեն տեսակի հայկական հրատարակությունների օրինակների, հրապարակված նյութերի հավաքման, մշակման, գրանցման, հաշվառման և պահպանման աշխատանքները,   իսկ սկսած 1925 թվականից՝  Հայաստանի Հանրապետությունում, ապա 1990-ականներից նաև  սփյուռքում լույս տեսած ամեն տեսակի հրատարակությունների և մամուլի հրապարակումների մատենագիտական ընթացիկ "Հայ տպագրության տարեգիրք" խորագիրը կրող մատենագիտական ցանկերի կազմումը և պարբերաբար` ամսական համարներով (տարեկան 12 համար) դրանց լույս ընծայումը,  կազմում է (ընթացիկ և հետադարձ) մատենագիտության  այլ ցանկեր և ժողովածուներ, ամփոփում ու հրապարակում  Հայաստանի Հանրապետությունում լույս տեսած մամուլի և գրականության հրատարակությունների վերաբերյալ տարեկան հաշվետու վիճակագրություն:



 

 

Գրապալատի հարուստ գրապահոցում  ամփոփված է 1920-ական  թվականից Հայաստանում և սփյուռքում լույս տեսած տպագիր ամեն տեսակ նյութերի /գրքեր, թերթեր, ամսագրեր, նոտաներ, գեղարվեստական ալբոմներ, քարտեզներ, գիտաժողովների նյութեր, թատերական և մշակութային միջոցառումների ազդագրեր, ծրագրեր, հրավիրատոմսեր և այլն/ ավելի քան երեք  միլիոն հաշվվող անձեռնմխելի արխիվային հավաքածու:

 Գրապալատը  հանրապետության   միակ տպագիր արտադրանքի  միջազգային  ստանդարտ համարակալման՝ ISBN-ի (Գրքի միջազգային ստանդարտ համարակալման), ISMN-ի (Երաժշտական (նոտագրական) հրատարակությունների միջազգային ստանդարտ համարակալման) և ISSN-ի (Պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման)ազգային կենտրոնն է:

Իսկ 2007 թվականից սկսած Գրապալատը  իրականացնում է հայ մշակույթի զարգացման համար խիստ էական մի նոր` Հայկական տառատեսակների մշակման, թվայնացման և պահպանման ծրագիր, որի նպատակը հայկական տառարվեստի պատմության, տառատեսակների կառուցվածքային առանձնահատկությունների ու ոճական յուրահատկությունների ուսումնասիրումն է և մշակութային արժեք ունեցող պատմական տառատեսակների հայտնաբերումը, դրանց թվայնացումը, նաև  ժամանակակից հայկական տառատեսակների նախագծումն ու թվայնացումը:

Հայաստանի ազգային գրապալատը 2001 թվականին հանրապետությունում ձևավորված Հայաստանի գրադարանների Կոնսորցիումի հիմնադիր անդամներից է: Կոնսորցիումի անդամ հայաստանյան խոշոր գրադարանների հետ համատեղ, Գրապալատը մասնակցում է Հայաստանի գրադարանների միացյալ ավտոմատացված ցանցի ստեղծման ծրագրին և այդ ծրագրի շրջանակներում իրականացնում հայկական Համահավաք քարտարանի ազգային մատենագիտության բաժնի էլեկտրոնային շտեմարանի ձևավորման աշխատանքները՝ մուտքագրելով սեփական հավաքածուներում 1920 թվականից առկա և մինչ այսօր Հայաստանում և սփյուռքում լույս տեսած հրատարակությունների մատենագիտական տվյալները:

93 տարի՝ գրեթե մեկ դարից մի փոքր պակաս, Գրապալատը հավատարիմ է իր կոչմանը,  պատվախնդիր` իր պարտականությունների կատարմանը, անկախ շենքային անբարենպաստ պայմաններին ու աննախանձ՝ սովետ-միության նախկին հանրապետություններում մինչ այսօր հարմարավետ շենքերում ու ժամանակակից տեխնիկայով հագեցված բաժիններում գործող իր քույր Գրապալատներին:

ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ
...ՎԱՐՁՔԴ Ի ԿԱՏԱՐ...

... Ու ԹՈՂ ՄԵՍՐՈՊՅԱՆ ԱՂՈԹՔՈՎ ՕՐՀՆՎԵՆ  ԱՆՈՒՆՆԵՐՆ ԱՅՆ ԳԻՏԱԿԱՆ ՄԱՐԴՈՑ, ՈՒՄ ՀԱՄԱՐ ԹԱՆԿ Է  ՀԱՅՈՑ ԲԱՌՆ ՈՒ ԲԱՆԸ ԵՎ  ՍՐԲՈՑ ՊԱՏԻՎ՝  ՀՈԳԱԼՈՒ  93-ԱՄՅԱ ՀՍԿԱՅԻԴ ՄԱՍԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ԴՈՒ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՈՒ ՁԻԳ ՃԱՄՓԱ ՈՒՆԵՍ ԱՆՑՆԵԼՈՒ ... ՄԵԶ ՀԵՏ ԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ՄԵԶ, ԴԱ ՉԷ ԿԱՐԵՎՈՐԸ....


Armenian National Book Chamber Copyright ? 2003. All rights reserved.

No material may be published in any form without prior written consent from Armenian National Book Chamber administration

Send your comments & suggestions to Info

Technical support:  Site administrator

Find us on Facebook: Հայաստանի ազգային գրապալատ